Առողջապահություն 4.2009
Հավերժացող հիշատակ. Գրիգորի Օկոև
... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր հետմահու նշելու հանրապետության այդ համակարգի նշանավոր դեմքերից մեկի` հմուտ կազմակերպչի, նորարարի, ողջ գիտակցական կյանքը գործին անմնացորդ նվիրած բժշկի` Գրիգորի Օկոևի ծննդյան 80-ամյակը:
Այն նշանավորվեց հոբելյարի հուշարձանի բացման արարողությամբ և հոբելյանական գիտական նստաշրջանով: Միջոցառմանը մասնակցում էին մանկաբարձագինեկոլոգիական գիտական, գործնական առաջատար հաստատությունների, ամբիոնների ղեկավարներ, հոբելյարի համակուրսեցիներ և ԳՀ կենտրոնի աշխատակիցները:
Ինչպես բնութագրեցին հուշարձանի բացմանը ելույթ ունեցողները` կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ Կարինե Առուստամյանը, համակուրսեցի, մտերիմ ընկեր Մարտունի Մուրադյանը, ՀՀ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Սեմյոն Ալեքսանյանցը` բժիշկների ընտանիքից սերված Գրիգորի Օկոևի էությունն էր ստեղծելը այն, ինչը դժվար էր, և անառարկելիորեն առաջատար լինելը: Բարի էր, ընկերասեր ու մարդկային բարեմասնություններով օժտված: Կյանքում նրան մղող ուժը լավագույնը ստեղծելու ձգտումն էր: Նա արհամարհում էր միջակությունը, անփութությունն ու անպարտաճանաչությունը: Թերևս սրանք էին այն հիմնական պատճառները, որ դեռ երաժշտական 10-ամյա դպրոցի սանը ժամանակին կողմնորոշվեց ու հրաժարվեց թավջութակահար դառնալու` ծնողների կողմից պարտադրված ցանկությունից, պահպանելով սերը արվեստի, գեղեցիկի, մարդու նկատմամբ: Ազնիվ էր, համարձակ ու անձնվեր: Աշխատանքում անկոտրում կամք ու ջանասիրություն էր ցուցաբերում` հաճախ անտեսելով հնարավոր դժվարությունները: Սրտանց ուրախանում էր յուրաքանչյուր ձեռքբերումով և տարվում նոր նպատակներն իրականացնելու հոգսերով: Նորավարտ բժիշկ Գրիգորի Օկոևի այս ունակությունները բացահայտվեցին, երբ 1955-ին ստանձնելով Նոյեմբերյանի շրջանի Կողբի գյուղական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը, կարճ ժամանակում այն դարձրեց մաքրամաքուր, նախանձելի կարգ ու կանոն ունեցող, բնակչությանը պատշաճ բուժօգնություն ապահովող բժշկական հիմնարկի օրինակելի նմուշ:

Գեներում բժիշկն ու կազմակերպիչն էր, գեղեցիկը, նորը, լավագույնը ստեղծելու ունակությունը, բայց ոչ շարքային երաժիշտը: Պատահական չէր, որ հետագայում արդեն գիտական աշխատանքի փորձ ձեռք բերած, բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան ստացած, նախարարությունում պատասխանատու պաշտոնում իրեն արդարացրած մանկաբարձ-գինեկոլոգ Գրիգորի Օկոևին վստահվեց ԱՆ մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Այստեղ էլ նրա ջանքերով երբեմնի հիվանդանոցային սուղ հարմարություներ, հնաոճ տեխնիկական հագեցվածություն ունեցող այդ ինստիտուտը դարձավ ոչ միայն Սովետական Միության, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոլորտում աչքի ընկնող գիտական կենտրոններից մեկը: Կարճ ժամանակում ինստիտուտի աշխատակազմը համալրվեց երիտասարդ, խոստումնալից կադրերով, հագեցվեց տեխնիկական, գիտահետազոտական ախտորոշիչ սարքավորումներով ու դարձավ միութենական և ԱՀԿ-ի գիտական ծրագրերի մասնակից:
Ճակատագրի բերումով աշխատած տարիներից մինչև օրս ինստիտուտում անտեսանելիորեն շրջում է նրա ոգին: Դա զգալի է թե կենտրոնում արմատացած ավանդույթներով, գիտահետազոտական առաջնակարգ ինստիտուտին վայել մասնագետների ներուժով, թե տեխնիկական հագեցվածությամբ, թե նաև նրանով, որ արդարության պահանջով նրա որդուն` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Օկոևին է վստահված պահպանելու այն, ինչը ստեղծված է, շարունակել ապահովել կենտրոնի զարգացումը և գործել ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան: Դրանով նա որպես կենտրոնի տնօրեն վաստակել է նաև հոր հիշատակը հավերժացնելու հնարավորությունը: Իսկ այժմ և այսուհետ ինստիտուտի մարմարապատ շքամուտքի սրահում տեղադրված կիսանդրին երբեմնի տիրոջ իրավունքով կողջունի յուրաքանչյուր այցելուի:
15.01.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ